Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Աղցան «Ձմերուկ». ankakh.com

Աղցան «Ձմերուկ». ankakh.com

Բաղադրությունը. հավի խաշած կրծքամիս` 100 գ, պինդ պանիր` 100 գ, անկորիզ ձիթապտուղ` 1/2 լ տարա, մայոնեզ` ըստ ճաշակի, վարունգ` 1 հատ, լոլիկ` 2 հատ:

Հավի կրծքամիսը կարելի է փոխարինել տավարի մսով: Կարելի է աղցանի միջուկը հարմարեցնել բուսակերի ճաշակին, այսինքն` պատրաստել բացառապես բանջարեղենային հիմքով:

Պատրաստման ընթացքը

Խաշած միսը մանր կտրատել, ձիթատուղը շրջանաձև կտրատել: Պանիրը քերել, համեմել մայոնեզով ու խառնել: Սակայն մի քիչ ձիթապտուղ ու պանիր պահել ձևավորման համար:

Վարունգի կորիզով միջուկը հեռացնել ու ձևավորման համար թողնել ավելի պինդ մասը, նույնն անել լոլիկի հետ: Միջուկները պետք է հեռացնել, քանի որ դրանցից շատ հյութ է անջատվում:

Վարունգը քերել խոշոր անցքերով քերիչով, լոլիկը կտրատել մանր կտորներով: Իսկ յուրաքանչյուր ձիթապտուղը բաժանել 4 կտորի` երկայնակի կտրելով:

Կրծքամսով ու մայոնեզով աղցանի վրա ձմերուկի նման համապատասխանաբար դասավորե լոլիկը` որպես միջուկ, քերած պանիրը` որպես ձմերուկի միջուկին հարող սպիտակ հատված, իսկ վարունգի քերուկը` ձմերուկի կեղև: Կտրատած ձիթապտղից կորիզներ ձևավորել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ